Posted in Զինագործություն

Զինագործություն

ԶԻՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ IX-XIII ԴԱՐԵՐՈՒՄ Զինագործությունը համեմատաբար ավելի վաղ է եղել, քան ։ երկաթի մշակման հետ կապված մյուս արհեստները, անջատվեց դարբնությունից և ինքնուրույն արհեստ դարձավ: Միքայել Ասորու ժամանակագրության մեջ այդ արհեստը դիտված է իբրև առանձին արհեստ և կոչվում է զինագործություն։

Posted in Մաթեմատիկա 4

Ճանապարհ, ժամանակ արագություն

Դասարանական առաջադրանքներ

1 Ինքնաթիռը քանի՞ կիլոմետր կթռչի 3 ժամում, եթե նրա թռիչքի արագությունը 800կմ/ժ է։ 3X800=2400

2 Հաշվի՛ր ավտոմեքենայի և գնացքի անցած ճանապարհը 4 ժամում՝ իմանալով, որ ավտոմեքենան ընթացել է 70կմ/ժ արագությամբ, իսկ գնացքը՝ 15կմ/ժ-ով ավելի արագ։ 70+15=85

70×4=280 85×4=340

3 Հեծյալը 130մ/ր արագությամբ A վայրից շարժվեց դեպի  5կմ300մ հեռավորության վրա գտնվող B վայրը։ Որքա՞ն ճանապարհ նա դեռ կունենա անցնելու շարժվելուց 30ր հետո։ 130×30=3900մ 5300-3900=800

4 A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Առաջին ավտոմեքենան շարժվում էր 85կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդը՝ 90կմ/ժ արագությամբ։ Շարժվելուց 2ժ հետո նրանք հանդիպեցին։ Հաշվի՛ր A և B վայրերի միջև եղած հեռավորությունը։ 90×2=180 85×2=170կմ

180+170=350կմ

5. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 2ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 60կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 75կմ/ժ: 2×60=120 75×2=150 150+120=270

6 Կովը մեկ օրում ուտում է 20կգ խոտ։ որքա՞ն խոտ է անհրաժեշտ՝ 5 կովի մեկ շաբաթ կերակրելու համար։

7 Հաշվի՛ր, թե որքան ջուր է հոսում ծորակից 4 ժամում՝ գիտենալով, որ 1 ժամում հոսում է 240լ։

Տնային առաջադրանքներ

1Որքա՞ն ճանապարհ կանցնի կրիան 10 րոպեում, եթե նրա շարժման արագությունը 12մ/ր է։

2 Որքա՞ն ճանապարհ անցած կլինի արբանյակը թռիչքից 15վ հետո, եթե նրա թռիչքի արագությունը 8կմ/վ է։

3. Ավտոմեքենան 90կմ/ժ արագությամբ  A քաղաքից մեկնեց 360կմ հեռավորության վրա գտնվող B քաղաքը։ A քաղաքից դուրս գալուց 3ժ հետո որքա՞ն կլինի նրա հեռավորությունը B քաղաքից։

4 A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Առաջին ավտոմեքենան շարժվում էր 75կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդը՝ 80կմ/ժ արագությամբ։ Շարժվելուց 3ժ հետո նրանք հանդիպեցին։ Հաշվի՛ր A և B վայրերի միջև եղած հեռավորությունը։

5. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 3ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 50կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 65կմ/ժ։

6 Կովը մեկ օրում ուտում է 20կգ խոտ։ որքա՞ն խոտ է անհրաժեշտ՝ 1 կովի մեկ շաբաթ կերակրելու համար։

7 Ծորակից 1ժամում հոսում է 240լ ջուր։ Քանի՞ ժամում կլցվի 2880լ տարողությամբ ջրավազանն այդ ծորակով։

Կրկնում ենք

1. Որքանո՞վ կմեծանա 14 թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք

4 թվանշանը։

2. Որքանո՞վ կմեծանա 432 թիվը, եթե նրա գրության ձախից

կցագրենք 3 թվանշանը։

3. Կատարի՛ր գումարում և արդյունքը ստուգի՛ր հանումով։

3218+2145

+      Ստուգում՝       
                
                

4. Կատարի՛ր հանում և արդյունքը ստուգի՛ր գումարումով։

10456-5987

      Ստուգում՝+       
                
                

5. Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

1624×123

          
 x        
          
+         
          
          
          
          

6.  Կատարի՛ր բաժանում և արդյունքը ստուգի՛ր բազմապատկումով․

8673:59=

Սյունակաձև

             
 867359     
          
            
             
            
             
            
             

Ստուգում՝

             
   x         
             
 +          
             
            
             
             
Posted in Մայրենի 4

Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։

Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում,- բացատրում էին գյուղացիք։

Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՛ հարձակվելու և թե՛ հարձակման դիմադրելու ժամանակ։

Ամեն մինը մենակ հեշտ կհա□թվի ձմեռն ու կկորչի, քան թե խմբով, և ամեն մինը մենակ չի կարող էն ճանկել, ինչ որ կճանկի խումբը։

Եվ հավաքվում են հիսունով, հարյուրով, մի քանի հարյուրով։

Սարսափելի բան է գիլի ոհմակը, մանավանդ էդ լինում է ձմեռը, գիլի ամենաքաղցած ժամանակը, եր□ շատ անգամ գելը քաղցից կատաղում է։  Երբ ոհմակով մի տեղ կանգնում են հանգստանալու՝ շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար երես պահեն, չեն հավատում մեկմեկու։ Վախենում են իրար ուտեն։ Բայց ոմանք էլ ասում են՝ նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին։

Գիլի համար մութը, ճամփի դժվարությունը, հեռավորությունը ոչ մի նշանակություն չունեն։

Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեք–չորս օրվա ձիու ճամփա կկտրի: Իսկ գիլի սրատեսության վրա էսպես մի զրույց կա ժողովրդի մեջ։

Ասում են՝ մի անգամ արծիվն ու գելը վեճի բռնվեցին, թե իրենցից ո՛րն է ավելի սրատես։ Գելն ասավ՝ մի ա□պոտ օր ես սարի գլուխն ելա, ամպի միջով մտիկ արի տեսա՝ հեռու մի դաշտում մի սև ցելի (վարած հողի) մեջ մի ակոսում մի սև գառն է նստած։

Արծիվն էլ թե՝ ես էլ երկնքի երեսն ելա, ներքև մտիկ արի, մի ծխնելույզի միջից տեսա կրակի վրա դրած մի պղինձ՝ խուփը վրեն։ Խփան ճեղքիցը նայեցի, տեսա պղնձի միջին կաթը, կաթնի երեսին էլ մի սիպտակ մազ։

Էսքան արագավազ ու սրատես գազան է գելը։ Եվ էս ամենի հետ միասին՝ շատ խորամանկ։

Նա մինչև լավ չիմանա, որ հարձակումն ապահով է, չի հարձակվիլ։ Ուրիշ բան է, եթե սովից խելագար մի գել իրեն կորցրած գցի ափաշկարա վտանգի մեջ․ բայց սովորաբար գելը շատ է զգույշ ու խորամանկ։

Մի գյուղացի էսպես պատմություն արավ։ Ասում է՝ մի տարի թակարդ էի լարել։ Առավոտը վաղ վեր կացա, գնացի տեսա մի գել է ընկել մեջը։ Միայն ոտիցն է ընկել, ու ոտը փշրվել է, սատկել է։ Վեր կալա թակարդիցը հանեցի, էն կողմը գցեցի։ Մինչև գլուխս կախ ես թակարդովն էի եղած, մին էլ տեսնեմ՝ վեր կացավ կաղին տալով փախավ։ Հա՛յ, հայ, հա՛յ, էլ ո՞րտեղ, իրեն տվեց անտառը։ Դու մի՛ ասիլ անտերը ստամեռնուկ տված է եղել։

Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում- ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում։ Եվ սա երկու հարմարություն ունի նրանց համար։ Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ կոպար (շավիղ) են բաց անում, ետևից եկողների համար բաց–պատրաստ ճամփա է լինում, մին էլ՝ որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել։ Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի կարող ասել, թե էս ոհմակը, որ անցել է, քանի գել է եղել մեջը։

Աստված հեռու տանի, թե ոհմակի աչքովը մի որս ընկավ։ Ուրիշ գազան լինի, թե ընտանի կենդանի, իսկույն չորս կողմից շրջապատում են, ու էլ փրկություն չկա։ Իսկ կճղակավորներին, հատկապես եղնիկներին ու եղջերուներին, քշում են դեպի սառած գետերը, սաոույցի վրա ճղատում ու վրա թափում կամ քշում են դեպի բար□ր ժայռերը, ժայռերից թռցնում ու իջնում ներքև լափում։

Ոհմակը վտանգավոր է և մարդու համար։ Եթե բազմություն չեղավ՝ մի կամ երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան։ Մինչև անգամ հրացանն ավելի վտանգավոր է։ Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն։ Հիմի կասեք՝ հապա ինչի՞ց է վախենում գելը։

Էս մասին գյուղացիք մի քանի պատմություն արին։

2.Գրի՛ր տրված բառերի հականիշները:
ա) կարճ-երկար
բ) թույլ-ուժեղ
գ) մոտ-հեռու
դ) ցածր-բարձր

Posted in Բնագիտություն 4

Բնագիտություն

Բնության մեջ եղած ամեն, ինչ մարդիկ օգտագործում են իրենց կարիքների համար, համարվում է բնական պաշար: Օրինակ՝ կաուչուկի ծառը գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից, բայց այն պահից, երբ մարդիկ սովորեցին դրա հյութից ռետին ստանալ անվադողեր և շատ այլ իրեր պատրաստելու համար, այդ զարմանա­հրաշ ծառը բնական պաշար համարվեց:

Երկրի բնական պաշարները բազմազան են: Դրանցից ամենա­կարևորներն են հողը, օդը, ջուրը, արևի ջերմությունն ու լույսը: Բնական պաշարներ են ապարները, մետաղները, հանածո վառելիքը: Բնական պաշար են նաև բույսերն ու կենդանիները, որոնք մարդն օգտագործում է որպես սնունդ կամ արտադրության համար հումք, ասենք՝ բամբակից, վուշից ու բրդից թել են ստանում, կաշվից կոշիկ են կարում և այլն: Բույսերն ու կենդանիները համարվում են վերանակնգնվող պաշարներ:

Կարո՞ղ եք բացատրել ինչու:

Բայց բնության բարիքների մի մասն էլ չվերականգնվող Է: Դրանց պաշարներն անսահման չեն և կարողեն սպառվել:

Բնության բարիքները խնայելու միջոց է երկրորդային օգտագոր­ծումը: Օրինակ՝ օգտագործված թուղթը, թիթեղյա տուփերը, պլաստ­մասե իրերը, ապակին կարելի է վերամշակել և կրկին օգտագործել:

Ուսումնական ֆիլմ 

Առաջադրանք

Բնական պաշարներ

Բնության բարիքները գրեք երկու սյունակով՝ վերա­կանգնվող և չվերականգնվող.

վերականգնվող-ձուկ, հացահատիկ, կաուչուկ, բամբակ, աղ, կաթ, ձու, ձեթ, բուրդ, միս, բանջարեղեն, մրգեր, փայտ

չվերականգնվող-պղինձ, նավթ, կավիճ, մարմար, քարածուխ, երկաթ, տուֆ, արծաթ:

  1. Ինչո՞վ է վտանգավոր աղտոտված օդը:

Աղտոտված օդը շնչելու դեպքում մարդու օրգանիզմում տեղի է ունենում այնպիսի պրոցեսներ, որոնք վնասակար են մարդու առողջությանը և կարող են բացասաբար անդրադառնալ տվյալ մարդու սերնդի մոտ:

  1. Ինչո՞վ է վտանգավոր աղտոտված ջուրը:

Աղտոտված ջուրը կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների պատճառ

  1. Ինչպե՞ս կարող եք փոխել «վնասող» գործողությունների ազդեցությունը:

Չաղտոտել շրջակա միջավայրը, խնայողաբար օգտագործել բնական պաշարները:

  1. Ի՞նչ «օգնող» գործողություններ կարող եք թվել, և որո՞նք կարող եք ինքներդ անել:

Չաղտոտել շրջապատս, տեսակավորել աղբը, ծառեր տնկել:

Posted in Անգլերեն 4

My Pet

Անծանոթ բառեր

Call-զանգել, կանչել , անվանել

Teach-սովորեցնել

Talk-խոսել

What a pity- ինչ ափսոս է 

Hide-թաքնվել

Նախադասությունները դարձրեք ներկա շարունակական։

We sing a song.

We are singing a song.

He plays in the yard.

He is playing in the yard.

Children swim in the swimming pool.

Children are swimming in the swimming pool.

The dog barks/հաչալ/։

The dog is barking.