Posted in Մայրենի 4, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Լուցկիներով աղջիկը/Հանս Քրիստիան Անդերսեն/

Իմ կարդացած Ամանորյա հեքիաթներից ամենատխուրը այս հեքիաթն է։ Հեքիաթը մի փոքրիկ և աղքատ աղջկա մասին է, որը կորցրել էր մայրիկին և ապրում էր դաժան հոր հետ։ Ցրտաշունչ ձմռան Ամանորի նախօրեին նա համարյա ոտաբոբիկ, քանի որ, նա հագել էր իր մահացած մոր հնամաշ, մեծ կոշիկները երեկոյան շրջում էր փողոցից փողոց, որպեսզի վաճառի լուցկիները և գումարը տանի տուն։ Այդ օրը ոչինչ չէր վաճառել և վախենում էր վերադառնալ տուն, որովհետև հայրը ծեծում էր փոքրիկ աղջկան։ Նա դողալով, ոտքերը ցրտից չզգալով նստեց տան ետնամասի մի փոքրիկ անկյունում և կուչ եկավ։ Հետո գրպանից հանեց լուցկու հատիկ և վառեց, տաքացնելով ձեռքի ափերը։ Փողոցում տարածվել էր լցոնված սագի տապակած բույրը, աղջիկը երազում էր այդ ուտելիքի մասին և լուցկուհատիկը այրվեց վերջացավ։ Տեսիլքը մնաց կիսատ։ Հետո նա վառեց երկրորդ հատիկը և նրա աչքին երևում էր Ամանորյա կանաչ ու շքեղ տոնածառը, զարդարված վառվռուն մոմերով, հետո լուցկին նորից հանգեց։ Նա վառեց իր մոտ եղած բոլոր լուցկիները և տարածքը այնպես լուսավորվեց կարծես ցերեկվա լույս լիներ։ Նրա աչքին երևաց իր բարի տատիկը։ Աղջիկը խնդրում էր տատիկին որ, իրեն մ ենակ չթողնի և տանի իր մոտ։ Տատիկը խոստացավ ն րան տանել այնտեղ , որտեղ չկա ցուրտ, սով, և ծեծ։

Առավոտյան մարդիկ գտան փոքրիկի անշնչացած և սառած մարմինը մահացած։

Posted in Մայրենի 4, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Ցանկությունների ծառը /Դոնալդ Բիսեթ/

Պատմվածքը մի կախարդական ծառի մասին է։ Ծառը գտնվում էր մի գեղեցիկ այգում։ Ծառը կախարդական էր, քանի, որ քամուց նրա տերևները սկսում էին շշնջալ <<Ցանկություն, ցանկություն պահիր>>։ Այդ ծառի կողքին կար մի տնակ, որտեղ ապրում էր փնթփնթան մի ծերուկ։ Ծերուկը չէր սիրում փոքրիկ երեխաներին և կանգնելով այդ կախարդական ծառի տակ, իր ցանկությունն էր ասում և երեխաները թռչում էին լուսնի վրա։ Ծառի վրայի թռչունները տխրում են և սկսում են չերգել։ Նրանք շարունակ կրկնում են ․ երեխաները վերադառնան, վերադառնան, այնքան են ասում , որ ծերուկը չգիտակցելով , ինքը նույնպես կրկնում է թո՛ղ երեխաները վերադառնան։ Ծերուկը բարիանում է և երեխաները վերադառնում են Լուսնից իրենց մայրիկների մոտ։

Posted in Մայրենի 4, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Սպիտակ ձիու ամառը /Վիլյամ Սարոյան/

Այս հանգստյան օրերին կարդացի Վիլյամ Սարոյանի պատմվածքներից ,,Սպիտակ ձիու ամառը ,, պատմվածքը ։ Այն երկու հորեղբորորդիների մսաին էր, որոնք շատ էին սիրում ձիավարել։ Նրանց գերդաստանը շատ հայտնի էր եղել իրենց պատմական հայրենիքում։ Արամը ինը տարեկան էր։ Նա պատմում է որ իր համար անհասկանալի և մութ էր այն , թե ինչպես էր իրենց ՝ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերի ներկայացուցիչները ,սփռված աշխարհի տարբեր անկյուններում այդքան աղքատ։ Չնայած իրենց չքավորության նրանք անչափ ազնիվ էին և բոլորը հարգում էին և մի քիչ էլ վախենում գերդաստանի մեծերից, օրինակ Խոսրով հորեղբորից, որը մի վիթխարի տեսք ուներ և շատ արտահայտիչ հաստ բեղեր։ Բնավորութամբ դյուրաբորբոք և վայրագ մարդ էր։ Արամ ուներ մի հորեղբորորդի Մուրադ անունով , ով իր խելառ ու խենթ բնոույթով շատ նման էր Խոսրով հորեղբորը։ Մի անգամ Մուրադը մի սպիտակ ձի է գողանում մի ասորի ագարակատիրոջից, որպեսզի ուրախացնի Արամին, քանի որ նա երազում էր ձիով սլանալ անծաայրածիր դաշտերով ։ Սակայն Արամը ոչ մի կերպ չի կարողանում սանձել ձիուն ։ Նրանք այդ ձիուն պահում էին մի լքված գոմում ։ Օրերից մի օր երբ հերթական անգամ նրանք ձիուն հանում են գոմից , որ հեծնեն , հանկարծ շատ պատահական նրան դիմաց դուրս է գալիս ասորի ագարակատերը, որի անունը Ջո Բ այրո էր։ Տղաները շատ վատ են զգում իրենց և որոշում են ձիուն վերադարձնել տիրոջը։ Տերը շատ մտերիմ էր իրենց հորեղբայր Խոսրովի հետ։ Ջո Բայրոն տեսնելով իր ձիուն մի պահ զարմանում է , քանի որ ձին շատ առողջ և մկանոտ տեսք էր ստացել։ Տղաները շատ լավ էին պահել ձիուն։

Posted in Ուսումնական ամառ 2023, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Փոքրիկ Իշխանը /Անտուան դը Սենտ-Էքզյուպերի/

Այսօր ավարտեցի ,,Փոքրիկ Իշխանը,, գրքի ընթերցանությունը։

Ինձհամար հետաքրքիր գիրք էր, սովորեցնող , բոլոր մեծահասակները պետք է մտածեն այս տղայի նման, նկարին պետք է երկար նայել և խորիմաստ, որպեսզի հասկանաս իրականում ինչ է պատկերված։ Վերջաբանը շատ տխուր էր։ Փոքրիկ իշխանը ընկել էր մեր մոլորակի վրա , տիեզերքում գտնվող չբացահայտված բազմաթիվ փոքր և շատ փոքր մոլորակներից մեկի՝ N 612 մոլորակից։ Այն այնքան փոքր էր , որ հազիվ իմ սենյակի չափ լիներ։ Փոքրիկ իշխանը շատ մենակ էր և չուներ ընկերներ։ Նրա միակ ընկերը նրա գեղեցիկ ծաղիկն էր, որ նա անընդհատ խնամում էր և հոգ էր տանում նրա համար։ Նա շատ հետաքրքրասեր էր, բոլորին ում հանդիպում էր ՝ աղվեսը, օձը, թագավորը, գործարարը, սլաքավարը, աշխարհագրագետը, լապտերավառը և մնացածը , շատ հարցեր էր տալիս, և մինչև նրան չէին պատասխանում , նա չէր դադարում հարցնելուց։ Գրքի իմսիրած հատվածներից էայն, երբ աղվեսը փոքրիկ իշխանին մի խորիմաստ գաղտնիք է հայտնում․

Ահա իմգաղտնիքը, որը շատ հասարակ է , միայն սիրտն է սրատես։ Ամենագլխավորը աչքով չես տեսնի։

Քո վարդը քեզ համար այնքան թանկ է , որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին։

Մարդիկ մոռացել են այս ճշմարտությունը, բայց դու մի մոռացիր․ որ հավիտյան պատասխանատու ես նրա համար , ում ընտելացրել ես։

վաղանցիկ-անցնող, ժամանակավոր կյանք