Posted in Մայրենի 4

Մայրենի առաջադրան

Փիղը

Փիղը ընկերասեր կեն­դանի է: Նա հասկացող է ու խելացի: Երբ մի փիղ ընկնում է փոսը, մյուսներն իրենց կնճիթներով օգնում են նրան: Եթե փղի կնճիթը վնասվում է, նա չի կարողանամ ոչ ուտել, ոչ  խմել: Այդ ժամանակ նորից՜ օգնում են ընկերները: Նրանք իրենց կնճիթներով կե­րակրում են նրան: Փղերն իրենց հիվանդ ընկերոջը մենակ չեն թողնում, տանում են իրենց հետ:

Ինչպիսի՞  կենդանի է փիղը:
Փղերը ինչպե՞ս են օգնում իրենց ընկերներին:  Եթե փղի կնճիթը վնասվում է, նա չի կարողանամ ոչ ուտել, ոչ  խմել: Այդ ժամանակ  օգնում են ընկերները:

39. Ծիծեռնակներ

Ծիծեռնակներին կարելի է հանդիպել թե՛ քաղաքում, թե՛ գյուղում: Նրանք անդադար աշխատում են՝ օդում միջատներ են որսում: Ասում են, երբ ծիծեռնակները բարձր  են թռչում, լավ եղանակ է լինելու, ցածր են թոչում՝ անձրև է գալու: Դա շատ ճիշտ է, սակայն կապվում է ոչ թե ծիծեռնակների, այլ այն միջատների հետ, որոնց ծիծեռնակները  որսում են: Անձրևից առաջ, երբ օդն ավելի է խոնավանում, միջատների թևիկներն ուռչում են և, ծանրանալով, նրանց ներքև են քաշում:
Ծիծեռնակներն այդ պատճառով են ցածր թռչում:

Ինչո՞ւ են ծիծեռնակները ցած թռչում:  Անձրևից առաջ, երբ օդն ավելի է խոնավանում, միջատների թևիկներն ուռչում են և, ծանրանալով, նրանց ներքև են քաշում:


40. Մեկ բառով գրի՛ր

Երկաթից շինված-երկաթյա
Արծաթից շինված- Արծաթյա
Ոսկուց շինված- ոսկյա
Պղնձից շինված- պղինձյա
Փայտից շինված-փայտյա
Բրդից պատրաստված-բրդյա
Արծաթից պատրաստված —արծաթյա
Մետաքսից պատրաստված-մետաքսյա

41․Կարդա.

Շատ պատմություններ կան օձի մասին։ Ասում են՝ օձը կախարդիչ հայացք ունի, որից քարանում են կենդանիները։ Բանն այն է, որ օձի աչքերը կոպեր չունեն, ծածկված են թափանցիկ թաղանթով: Այդ պատճառով էլ նայում է անթարթ, անընդհատ։ ժամանակ առ ժամանակ օձը մաշկափոխվում է, դուրս է գալիս հին մաշկից։ Բայց այդ կիսաթափանցիկ մաշկը չպետք է շփոթել օձի կաշվի հետ։ Կաշին մնում է և շատ ավելի պայծառ է փայլում։ Մաշկափոխությունից հետո օձն արտակարգ գեղեցկանում է։

Գրիր, դու ինչ գիտես օձի մասին, քո վերաբերմ ունքը օձերի նկատմամբ:                                                                                                                                                             Հայտնի է, որ օձերի որոշ տեսակներ կան ավելի քան 700 թունավոր են: Այնուամենայնիվ չկան խայթելուց հետո 100% մահացության ցուցանիշ ունեցող օձեր: Իհարկե պայմանով բժշկական խնամքի տրամադրման պայմանով: Օձերից կծված մարդկանց 3/4-ը գոյատևում է  գոյատևելով միայն մի փոքր անհարմարություն:

42. Գիտե՞ս, որ…

Գիտե՞ս, որ նապաստակն այնքան էլ վախկոտ չէ: Նա պառկում է մեջքի վրա և թշնամու հետ կռվում իր երկար ու սուր ճանկերով: Նապաստակը նաև խորամանկ է: Նա խառնում է իր հետքերը և խաբում է որսի շներին:
Իզուր չէ, որ նապաստակի աչքերը շիլ են: Նա ոչ միայն իր դիմացն ու շուրջն է տեսնում, այլև՝ մի քիչ էլ hետևը: Ականջներն էլ են պտտվում չորս կողմ և լսում են բոլոր կողմերից եկած շշուկները:

Մի քանի նախադասությամբ գրիր, ինչ իմացար նապաստակի մասին:               Որ նապաստակի աչքերը շիլ են: Նա ոչ միայն իր դիմացն ու շուրջն է տեսնում, այլև՝ մի քիչ էլ hետևը:

43. Գիտե՞ս, որ…

Թռչնի անկողինը միշտ իր հետ է: Նրա ներքնակը փորի փետուրներն են: Նրա վերմակը մեջքի փետուրներն են: Այդքան տաք անկողնով կարելի է քնել ամեն տեղ` հողի, ջրի, ձյան վրա և նույնիսկ` ձյան մեջ:

Պատմիր՝ ինչ գիտես թռչունների մասին: Ես գիտեմ, որ թռչուները շատ խիզախ է և արքան է թռչուների։

44. Գրի՛ր տրված բառերի հակառակ իմաստը ցույցտվող բառերը:

վախկոտ- խիզախ
քիչ-շատ
խորամանկ-միամիտ
երկար-կարճ
թշնամի-բարեկամ
սուր-բութ
շշուկ-բղավոց

45․Գրիր տրված բառերի իմաստով նույն կամ նման բառերը:

քաջ-խիզախ
բարեկամ-հարազատ
խորամանկ-Խարդախ
զվարթ-Կենսուրախ
որդի-Զավակ
մեծ-Խոշոր
փոքր-մանր

Posted in Մաթեմատիկա 4

Մաթեմատիկա

. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի  կրկնապատիկը։

10×2=20

  1. Ո՞րն է ամենամեծ միանիշ թվի վեցապատիկը։

9×6=54

  1. Հաշվի՛ր։

81կմ 160մ+9 կմ 950մ =90կմ 1110մ=91կմ 110մ

15մ 11սմ+26մ 98սմ = 41մ 109սմ=42մ 9սմ

104կմ-100 կմ 250 մ = 103 կմ 1000մ-100կմ 250 մ=3կմ 750մ

19 կմ 750 մ-15 կմ =4կմ 750մ

  1. Որքա՞ն է CD հատվածի երկարությունը, եթե AD=130մմ, AB=25մմ,  BC=70մմ: CD=AD-AB-BC=130-25-70=35մմ

 

  1. Գտնել ABCD բեկյալի երկարությունը: Եթե AB=30դմ, BC=40 դմ, CD =70դմ ABCD=AB+BC+CD=30+40+70=140դմ
  1. Որքանո՞վ կմեծանա 367 թիվը, եթե նրա գրության ձախից

կցագրենք 7 թվանշանը։

7000-ով

 

  1. Կատարի՛ր բազմապատկում

 1516·122=184952

X 1 5 1 6
1 2 2
3 0 3 2
3 0 3 2
1 5 1 6
1 8 4 9 5 2
\

 

  1. Կատարի՛ր բաժանում

 

990:45=22

  9 9 0 4 5  
    9 0 2 2  
    9 0      
      9 0      
        0      

 

  1. Կատարի՛ր մնացորդով բաժանումը, ապա ստուգիր ճիշտ ես կատարել այն։

37:2= 18(մն1)

3 7 2 Ստուգում՝
2 1 8 18×2+1=37
1 7
1 6
1
Posted in Մայրենի 4

Մայրենի առաջադրանքներ

30. Բառերը ճիշտ տեղադրի՛ր և կստանաս մի հետաքրքիր պատմություն:

Սողաց, բույն էր դրել, շարժում էր, սլանում էին, գործի դրեց, շարունակում էր, բռնեց, գալարվեց,
 ցած ընկավ, հարձակվեց, մոտեցրեց, շարժվում էր, հավաքվեցին, ծղրտացին, խուժեց։

Գոմի առաստաղի գերանին ծիծեռնակը բույն էր դրել, բույն էր դրել, ձագ էր հանել։ Մի օր դաշտից գոմ սողաց մի օձ և սկսեց դանդաղ շարժվել գերանն ի վեր, դեպի ծիծեռնակի բույնը։ Ծիծեռնակ ծնողները ծղրտացին և նրանց ծվծվոցի վրա հավաքվեցին հարևան ծիծեռնակները։ Նրանք նետերի նման դուրս ու ներս էին սլանում բայց օգուտ չկար՝ օձը դանդաղ  շարժում էր առաջ:

Հանկարծ դրսից մի ծիծեռնակ ներս խուժեց և սկսեց պտտվել օձի շուրջը։ Նրա կտցին մի խոշոր, գորշականաչավուն իշախառանչ կար, որը շատ թունավոր բզեզ է։
Այն իր սղոցող ոտքերն ու ճանկերը օդում սպառնագին գործի դրեց:
Օձը շարունակում էր դանդաղ մոտենալ բնին։ Ծիծեռնակը հանկարծ հարձակվեց օձի վրա և կտուցի բզեզը մոտեցրեց օձի գլխին։ Միջատն իր սարսափելի ճանկերով բռնեց օձին և իր առաջին ոտքերի սղոցները գործի դրեց: Օձը ցավից գալարվեց ու առաստաղից ցած ընկավ:

31. Տրված են պատասխանները: Հարցերն ինքդ գրի՛ր:

__քեզ դու՞ր է գալիս այս մեքենան__________________________________________________________________

-Ո՛չ, դա ինձ դուր չի գալիս։

______կուզեի՞ր__ճանապարհորդել ______________________________________________________________

— Այո՛, շա՜տ-շատ կուզեի։

_____եթե դասերը սկսվեին առավոտյան տասին, ինչպես կընդունեիր_________________________________________________________________

-Ի՜նչ լավ կլիներ, եթե այդպես լիներ։

___քեզ դուր է գալիս վճռականությունն ու համեստությունը __________________________________________________________________

-Այո՛, ինձ դուր են գալիս բնավորության այդ գծերը։

___իսկ նախանձն ու ծուլությունը___________________________________________________________________

-Ո՛չ, ա՛յ,  բնավորության այդ գծերը չեմ սիրում։

_______որտեղ կցանկանայիր սովորել հետագայում _______________________________________________________________

-Չգիտեմ, այդ հարցի մասին դեռ չեմ մտածել։

32. Հայոց լեզվի գրքի վերջում՝ էջ 109-110, կա ուղղագրական բառարան, այդ բառարանից դուրս գրիր քո կարծիքով դպրոցին վերաբերվող բառերը, ուշադիր եղիր բառերի ուղղագրությանը, սովորիր։

33. Գրի՛ր:

Օրվա այն մասը, երբ մութն ընկնում է-երեկո

Մարդու գլխի առջևի կողմը-երես

Երկար ականջներ ունեցող-երկարականջ

Մեր մոլորակի անունը-երկիր

Մեռնել-մահանալ, բույր ֊հոտ, վախ–ահ

…ես….. դու, նա, մենք, դուք, նրանք:

34. Նախորդ բառի մեջ մեկական տառ փոխելով՝ ստացիր.

Դանակ բառից՝ վարազ

դանակ-դարակ-վարակ-վարազ։

Գարի բառից՝ մարդ

գարի-բարի-բարդ-մարդ

35. Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կիմանաս, թե ինչպես է առաջացել իմ կույր բախտից արտահայտությունը.

Իսկ աչքերը փակող թաշկինակը նրա համար էր, որ ոչ մեկին չտեսներ և արդար դատեր։

Այստեղից էլ առաջացել էիմ կույրբախտից արտահայտությունը։

Մյուս ձեռքի սուրը մեղավորին անխնա պատժելու համար էր։

Նրանք այդ կնոջը պատկերում էին աչքերը կապած, մի ձեռքին՝ կշեռք, մյուսին՝ սուր։

Հին հռոմեացիները Ֆորտունա անունով բախտի և արդարադատության աստվածուհի ունեին։

Կշեռքով նա կշռում-դատում էր մարդկանց գործերը որտեղից էլ առաջացել է բախտի նժարին դրված լինել դարձվածքը։

Հին հռոմեացիները Ֆորտունա անունով բախտի և արդարադատության աստվածուհի ունեին։ Նրանք այդ կնոջը պատկերում էին աչքերը կապած, մի ձեռքին՝ կշեռք, մյուսին՝ սուր։ Կշեռքով նա կշռում-դատում էր մարդկանց գործերը որտեղից էլ առաջացել է բախտի նժարին դրված լինել դարձվածքը։ Մյուս ձեռքի սուրը մեղավորին անխնա պատժելու համար էր։ Իսկ աչքերը փակող թաշկինակը նրա համար էր, որ ոչ մեկին չտեսներ և արդար դատեր։ Այստեղից էլ առաջացել էիմ կույրբախտից արտահայտությունը։

36. Պատմությունը կարդա՛:

Երեք եզ միասին էին դաշտում։ Առյուծը նրանց հետևում էր, բայց չէր համարձակվում հարձակվել։ Նա այնպես արեց, որ եզներն իրարից  նեղացան և տարբեր ուղղություններով գնացին։ Առյուծն առանձին-առանձին բռնեց նրանց և կերավ։

Ինչո՞ւ չէր հարձակվում առյուծը։ Մտքերից մեկն ընտրի՛ր և մեկ-երկու նախադասությամբ, հիմնավորի՛ր։

  • Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր կարողանում ընտրել՝ սկզբում որին ուտի։
  • Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր ուզում խանգարել եզների խաղաղ զրույցը։
  • Առյուծը չէր հարձակվում, որովհետև վախենում էր, քանի որ նրանք միասին էին։

37. Գայլն ու հովիվը

Հովվի ամբողջ հոտը հիվանդությունից կոտորվեց։ Գայլն իմացավ ու եկավ հովվին մխիթարելու։

— Մի՞թե դա ճիշտ է, – հարցրեց հովվին, – աստվա՜ծ իմ, ի՜նչ մեծ փորձանք է, ի՜նչ սիրունիկ, ինչ թմբլիկ ոչխարներ էին…

Եվ գայլն սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել։

— Շնորհակալ եմ, գայլ եղբայր, – հառաչեց հովիվը, – տեսնում եմ՝ բարի ես ու սրտացավ։

— Ճիշտ որ՝ սրտացավ, – ասաց շունը, – փորձանքը մերն է, բայց տես, որ նրա սիրտն է ցա­վում։

Հարց՝ Ինչո՞ւ էր լաց լինում գայլը։

Պատասխանդ պատճառաբանի՛ր մեկ-երկու նախադասությամբ։

որովհետև նա զրկվել էր իր ցանկալի որսից

Posted in Մայրենի 4

Ավետիք Իսահակյանի տուն- թանգարանում

Առավոտյան երկրորդ դասաժամին մենք ընկեր Անահիտի և ընկեր Մարինեի հետ ուղևորվեցինք  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։ Ավետիք Իսահակյանը այդտեղ ապրել է իր կյանքի վերջին տասը տարիները։ Ա․ Իսահակյանը ուներ մեկ որդի։ Ես եղա տան հյուրասենյակում, որտեղ նա ընդունել է իր ճանաչված արվեստագետ ընկերներին և հյուրերին։ Իր աշխատասենյակում իրերը դասավորված էր այնպես, ինչպես եղել է կենդանության օրոք։ Հետո բարձրանալով երկրորդ հարկ քննարկեցինք  Ա․ Իսահակյանի աշխատանքները՝ առակները, պատմվածքները։ Թանգարանում մենք ստեղծեցինք մեր գրքերը՝ <<Արջն ու օձը>> առակի հիման վրա։ Այնուհետև դուրս եկանք իր այգին, որտեղ տեսանք նրա ձեռքերով տնկված թթենին։Հետո մեծ տպավորություններով վերադարձանք դպրոց։

Շնորհակալություն ընկեր Մարինեին և ընկեր Անահիտին։

Posted in Հայրենագիտություն 4

Արտաշես Առաջին

Արտաշեսյանների տոհմի ժամանակ Հայաստանը հասել է իր հզորության գագաթնակետին՝ դառնալով մերձավորարևելյան տարածաշրջանի գլխավոր դերակատաարը:

արտաշեսյաններ

Մեծ Հայքում ան­կախ թագավոր է դարձել Արտաշեսը:

արտաշեսյաններՀռչակելով Մեծ Հայքի անկախությունը՝  Արտաշես Ա-ն (մ. թ. ա. 189-160) դարձել է Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր: Արամերեն ար­ձանագրություններում Արտաշես Ա-ն ներկայանում է որպես «Արտաշես ար­քա, Բարի որդի Զարեհի»: Վերականգնել է Մեծ Հայքի թագավորու­թյան  հզորությունը, վերա­միավորել գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհը, բոլոր հայախոս ու հայկական նահանգները: Միացյալ պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը:

Ժամանակակից հույն պատմագիր Պոլիբիոսն Արտաշեսին անվանել է «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ», իսկ հույն աշխարհագետ Ստրաբոնը հա­վաստում է. «Հայաստանն աճել է Ար­տաշեսի ջանքերով…, և ուստի այստեղ բոլորը միալեզու են»:

արտաշիսյաններ

Արտաշես Ա-ի օրոք երկիրն ապրել է բուռն զարգացում՝ դառնալով տնտեսապես հզոր, ինքնուրույն պետության:

Թագավորությունը բաժանել է 120 գավառի:

Արտաշես Ա-ն մ. թ. ա. մոտ 185-ին Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավա­ռում՝ Երասխ ու Մեծամոր գետերի ջրկի­ցում (ներկայիս Խոր վիրապի շրջակայ­քում) կառուցել է նոր մայրաքաղաք և իր անունով կոչել Արտաշատ: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հունա-հռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Նոր մայրաքաղաքում Արտաշեսը կառուցել է Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստ­վածուհու տաճարը, որտեղ կանգնեցրել է իր նախնիների արձանները: Արտաշատը Հին աշխարհի քաղաքական, տնտեսական և հելլենիստական մշակույթի կարևոր կենտրոններից էր: Արտաշեսը կառուցել է նաև Արշատ, Արտաշիսյան և, ի պա­տիվ հոր՝ Զարեհի, Զարեհավան ու Զարիշատ անվանվող 5 քաղաք:արտաշիսյաններ

Posted in Բնագիտություն 4

Ավստրալիա

Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող Մեծ արգելախութն աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:

 Զարմանալի փաստեր

Ամբողջ տարածքը պատկանում է 1 պետության:

Մեծ արգելախութը աշխարհի ամենամեծ կորալյան խութն է:

Ուլուրուն ամենամեծ մերկ ժայռաբեկորն է:

Պապուա Նոր Գվինեայում ապրում են 700 ցեղեր:

Բնիկներն Ավստրալիա են եկել 40.000 տարի առաջ:

Posted in Անգլերեն 4

My brother’s day

Hi my name is Hrach, I have 2 big brothers, My big brother Gagik, My big brother Gagik learns and lives in New York, My big brother learns in the 9th grade, My big brother`s school day starts at 7:40 he wakes up at 6, he brushes his teeth, He organized the book back with books, so he can go to school, he is 8 subjects to learn from every day, My other big brother`s name Harut, he learns in the 7th grade he has 6 subjects to learn from every day, he goes to middle school, he wakes up at 8, he brushes his teeth and does his hair and wets his face

Posted in Русский язык 4

Проверочная работа

.Подбери какие слова являются антонимами
громкий мелкий верхний холодны толстый чёрный горячий жёсткий белый нижний мягкий щедрый хороший лёгкий первый дешёвый тяжёлый плохой дорогой последний глубокий тонкий скупой тихий

громкий — тихий, скупой-щедрый , холодны — горячий, толстый — тонкий, чёрный — белый, жёсткий — мягкий , верхний — нижний, хороший — плохой, лёгкий — тяжёлый, первый-последний , дешёвый — дорогой, 

2. К данным словам подбери синонимы.
писатель — автор
беда —горе
врун —лжец
работа —дело
забава —игра
ребята —дети
товарищ —коллега
симпатичный —красивый
проказник —хулиган

3.Выберите слово, наиболее точно передающее мысль предложения.
Я шёл по лесной дорожке. Под моими ногами тихо (шумели, шелестели,
хрустели, трещали, шуршали
) опавшие листья.
Глубокая осень. Я иду по лесной тропинке. Вдруг за деревьями, за
кустарниками (мелькнула, промелькнула, показалась, померещилась,
пролетела, пронеслась, проплыла, пробежала, замаячила, почудилась
) неясная
тень какого-то животного. «Волки!» холодком ударила тревога в сердце.

Posted in Մայրենի 4

Ավետիք Իսահակյան | Ամենապիտանի բանը | համառոտ

Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է լինում: Ունի երեք որդի: Երբ ծերանում է, կամենում է կառավարության սանձը հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Կանչում է որդիներին և ասում.

-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզնից նա, ով որ իմաստուն կերպով կկարողանալ լուծել այդ իմ միտքը, կստանա իմ թագը, կկառավարի իմ ժողովրդին: Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր լցնել այն մի բանով, որ ամենապիտանին կլիներ աշախարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր լցնել աշխարհի ամենապիտանի բանով, արժանի կլինի գահին: Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք աշխարհ-աշխարհ, քաղաքեքաղաք, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:

Որդիները համբուրում են հոր ձեռքը և ճանապարհ ընկնում: Քառասուն օր նրանք շրջում են քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսնում են ուրիշ մարդիկ, ուրիշ բարքեր: Հետո գալիս-կանգնում են հոր առաջ:

-Գտել ենք, սիրելի հայր, ամենապիտանին- ասում են որդիները:

Եվ մեծ որդին գրպանից հանում է մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ և ասում. -Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:

Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն: Եվ միջնեկ որդին հանում է գրպանից մի բուռ հող, պարզելով հորը՝ ասում.

-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել:

Ապա հայրը կանչում է կրտսեր որդուն.

Կրտսեր որդին մոտենում է շտեմարանին, գրպանից հանում մի փոքրիկ մոմ, կայծքարին խփում հրահանը, վառում աբեթը, հետո մոմը:

— Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չի լինի: Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը:

Հայրը թագավորության ղեկը հանձնում է կրտսեր որդուն: