Posted in Ճանապարհորդություններ, Մայրենի 3, Նկարներ

Ճանապարհորդություն դեպի Բուժականի դպրոց

Այսօր առավոտյան մենք մեր դասարանով ընկեր Լիլիթի և մյուս ուսուցիչների հետ գնացել էինք Բուժականի դպրոց Համբարձման ծես անելու համար։ Դաշտից հավաքեցինք դեղին գեղեցիկ ծաղիկներ, որպեսզի աղջիկները գեղեցիկ հյուսք անեն և դնեն իրենց գլխին ։ Հանդիպեցինք Բուժականի դպրոցի աշակերտների հետ ։ Նրանց հետ պարեցինք և երգեցինք ծիսական երգեր։ Եղել ենք նաև Եղիպատրուշ գյուղի Սուրբ Աստվածընկալ եկեղեցում։ Երգել ենք եկեղեցում։ Այնուհետև նախաճաշեցինք և շարունակեցինք մեր ճանապարհը։ Շատ հետաքրքիր էր այսօրվա օրը։ Տպավորություններով վերադարձանք դպրոց։

Posted in Հորինուկներ, Մայրենի 3, Նկարներ

Թռչող կղզին

Տիեզերքում ապրում էր մի հետաքրքիր մոլորակ, այդ մոլորակը նման չէր մեր սովորական մոլորակին ։ Մոլորակը մի մեծ կլոր ամպի էր նման ։ Այդ մոլորակի մարդիկ ամենաերջանիկն էին քանի որ իրենք ունեին իրենց սեփական թռչող կղզին ։ Նրանք ինչ-որ ճանապարհորդության մեկնելիս չէին պատրաստում ծանր ճամպրուկներ ու գիշերվա ժամին գնում օդանվավակայան , այլ ուղղակի իրենց տանը նստած կառավարում էին իրենց թռչող կղզին շրջագայության։ Երբ նրանք անցնում էին մեր երկրի կողքով , մենք զարմանքով նայում էինք այդ հսկա հողակտորին , թե ինչ սահուն և թեթև է շարժվում։